«Մեր օրերում քաղաքական պապաշայի ախոյանին անշահախնդիր ու առանց սպասելիքների առնվազն 700$-անոց գրիչ չեն նվիրում…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավրապես անդրադարձել է վարչապետ Փաշինյանի գրառմանն ու վերջինիս բերած փաստարկներին:

Երևի թե ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ ՍԴ-ի Հրայրի մարդկային ու «պաատիվ» ունեցող տեսակը:

Էն որ Հրոն կգնար ցանացած քայլի իր ունեցած իշխանությունը պահելու համար, կուրանար անգամ քաղաքական պապաշներին, դա էլ նորություն չէ…

Հրոյի քծնող տեսակի գնահատականը դեռ վաղուց են հայտնի վանկարկումով տվել ԱԺ-ում:

Երջանիկ պատահականությամբ պարզվեց , որ իրականում վարչապետին նվիրածը Korloff ֆիրմային գրիչ է, որոնց արժեք սկսվում է մոտ 700$-ից, չնայած որ դրա մասին անգամ վարչապետը տեղյակ չէր, հետո պարզեց, այլապես փաստարկները շատ ավելի թույլ կլինեին:

Գրիչը չէ, որ պետք է փաստարկ ու ապացույց դառնար այն բանի, որ Հրոյի քծնող տեսակը պատրաստ է ծառայել այս իշխանությանը, որի վարչապետը խայտառկելով ստիպեց հրաժարական տալ հենց նույն Հրոյի քաղաքական պապաշային։

Բայց թող որևէ մեկը փորձի ինձ համոզել, որ մեր օրերում առնվազն 700$-անոց գրիչ դիմացինին նվիրում են անշահախնդիր ու առանց սպասելիքների, առավել ևս քաղաքական պապաշայի ախոյանին:

Երևի թե ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ ՍԴ-ի Հրայրի մարդկային ու «պաատիվ» ունեցող տեսակը: Էն որ Հրոն կգնար ցանացած քայլի…

Posted by Taron Chakhoyan on Sunday, January 26, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ