«Վստահ եմ, որ թիմերը իրենց աշխատասիրության շնորհիվ կկարողանան իրենց ստարտափը վերածել մեծ բզինեսի…». Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Վայոց Ձորի մարզում կայացավ ԳՏՏԿ առաջին ավարտական միջոցառումը, որտեղ ծրագրավորման դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները ներկայացրեցին իրենց ավարտական նախագծերը և ստացան ավարտական վկայականները:

Ավարտական նախագծերը ստարտափեր էին, որոնցից շատերը միտված են հզորացնել Վայոց Ձորի մարզը: Առաջինը մարզում գործատուներին և աշխատողներին կապող հարթակ էր, իսկ երկրորդը մարզի տուրիզմը խթանող հարթակ: Վստահ եմ, որ թիմերը իրենց աշխատասիրության շնորհիվ կկարողանան իրենց ստարտափը վերածել մեծ բզինեսի:

Enterprise Incubator Foundation (EIF)-ի և Gyumri Information Technology Center_Yerevan-ի տարած աշխատանքը բավականին ծավալուն է իսկ արդյունքները էական և երկարաժամկետ:

Երևանից ՏՏ կազմակերպությունները կարող են ուղղորդվել մարզեր, քանի որ մարզերում կա հիանալի աշխատուժ, և սա մարզերի զարգացման և հզորացման հիանալի տարբերակ է»:

Երեկ Վայոց Ձորի մարզում կայացավ ԳՏՏԿ առաջին ավարտական միջոցառումը, որտեղ ծրագրավորման դասընթացները հաջողությամբ ավարտած…

Posted by Mariam Pashinyan on Sunday, January 26, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ