«Նիկոլը 2 տարի է բացի երկիրը զարգացնելուց պայքարում է ներքին թշնամու դեմ․..». Շավարշ Սարուխանյան

Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյաան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Վերջին օրերին շատ են ակտիվացել ընդիմադիր կոչվածները: Պետության միլիոնները մսխած, հարյուրավոր հանցանքների մեջ մեղադրվող անձանց գրավի կիրառմամբ կամ ստորագրությունով բաց են թողնում: Մարտի մեկի դատը արհեստական հետաձգվում է: Շատ չի՞ արդեն թավիշի չափաբաժինը, ինչ-որ մեկը զենքով դեպի Ռոբերտ Քոչարյանի փակ գրասենյակ մտնելու փորձեր է անում: Իսկ ոստիկանությունն ինչու՞ չի մանրամասներ հաղորդում Էրեբունի պլազայում ահաբեկչության բեմականացման վերաբերյալ:

Չպետք է կորցնենք մեր զգոնությունը: Իսկ անցյալի ուրվականները եթե անմեղ են, ինչու են խուսափում դատավարությունից, թող պարզապես ապացուցեն իրենց անմեղությունը:

Սահմանադրական դատարանն էլ արդեն կրկեսի արենա է հիշեցնում, տպավորություն է, որ փոխարինում են Երևանի կրկեսի ծաղրածուներին, մինչև կրկեսի շենքը վերանորոգվի:

Եթե ինքնասիրություն ունենային, վաղուց ՍԴ-ի ողջ անձնակազմը արդեն պետք է հրաժարական տված լիներ, իսկ ժողովրդի համար չանհանգստանային, մենք առանց կրկես էլ ենք յոլա գնում, թե չէ որ թողնես, կասեն ինչ անում ենք ժողովրդի համար ենք անում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ