Երկու տարի է անցել իշխանափոխությունից և այս տարիների ընթացքում զգալի և շոշափելի փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում․․․

Շավարշ Սարուխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մի պահ կանգ առեք և հետ նայեք…

Երկու տարի է անցել իշխանափոխությունից և այս տարիների ընթացքում զգալի և շոշափելի փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում: Ամենակարևոր ձեռքբերումներից մեկը բանակը վերազինելն էր: Չենք մոռացել, որ ապրիլայնին մենք մոտ 200 զինվոր կորցրինք, որի հիմնական պատճառն այն էր, որ բանակը կռվում էր ութսունականների զենքով: Մինչդեռ նախկին իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ զենք ու զինամթերքի խդիր չունենք:

Վարչապետը հայտարարեց, որ 2020 թ.-ին ՀՀ պատմության մեջ առաջին անգամ չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր։ Սա այն դեպքում, երբ մենք նախորդ իշխանություններից ժառանգություն ենք ստացել 7 միլիարդ դոլար արտաքին պարտք:

1989 թվականից, 30 տարի շարունակ տարբեր հիմնադրամներ և սփյուռքահայությունը աջակցել են, հատկացնելով աղետի գոտում տուժածներին միլիոնավոր դոլարներ, սահմանված է եղել նաև պետական աջակցություն, սակայն այդպես էլ հարյուրավոր ընտանիքներ անտուն են մնացել: Նվիրաբերած գումարները աճպարարների ձեռքով փոշիացել են, հայտնվելով Շվեյցարական բանկերում, որպես անձնական կապիտալ:

2019-ի հունվար-սեպտեմբեր ամսիներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, մինչդեռ նախկին կառավարության օրոք փոշիացան ոչ միայն միլոնավոր դոլարների ներդրումներ, այլ թալանվեց Լինսի հիմնադրամն ու առեղծվածային կերպով անհետացավ Քրք Քրքորյանի նվիրաբերած 150 միլիոն դոլարը:

Փաշինյանը նշեց, որ 2020-ի բյուջեով այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան 6 անգամ ավելացել են և 2020 թվականին բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 մլրդ դրամ։ Արդյունքում 2020-ին կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիր։
Վերջին երկու տարիների ընթացքում ասֆալտապատվել են մոտ 400 կիլոմետր միջպետական ճանապարհներ:

Հաջողություններն ու ձեռքբերումները շատ են, սակայն ես թվարկեցի դրանցից մի քանիսը: Եվ եթե ինչ որ մեկը թուլություն կցուցաբերի և կտրվի նախկինների սադրանքներին, մի պահ կանգ առեք և հետ նայեք, պարզապես հետ նայեք:

Մի պահ կանգ առեք և հետ նայեք…Երկու տարի է անցել իշխանափոխությունից և այս տարիների ընթացքում զգալի և շոշափելի…

Posted by Shavarsh Sarukhanyan on Saturday, January 25, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ