«Կարո՞ղա Նիկոլը Կապանից քայլելով գա Երևան…». Հրոյի մտորումներից

Այսօր վարչապետին ասուլիսի ժամանակ հարց ուղղեցին Հրայր Թովմասյանի այն դիտարկման մասին, որ ինքը վարչապետից զգուշացումներ է ստացել, որ եթե հրաժարական չտա, քրեական հետապնդումներ կսկսվեն: Վարչապետը զարմացավ, որ Թովմասյանը նման բան է ասել:

«Ես ձեզ ասեմ ավելին. 2018թ-ից սկսած, մայիսից սկսած, սկզբում ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով` «ես եմ այս Սահմանադրության հեղինակը և ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք իրար հետ կարող ենք անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր …

Նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ո´չ ունեցել եմ, ո´չ ունեմ, ո´չ էլ կունենամ, իսկ Հայաստանի Հանրապետությունը կունենա Սահմանադրական դատարան»:

Որին ի պատասխան՝  Հրայր Թովմասյանը ասեց, որ քսան օր է տալիս փաստեր ներկայացնելու համար։

Վարչապետի արձագանքը չուշացավ և ֆեյսբուքյան էջում Փաշինյանը գրեց, որ Երևան հասնելուն պես , հիմնավոր փաստեր կհրապարակի։

Ավելի ուշ գրեց, որ Կապանում է մնալու․ այս հանգամանքը ֆեյսբուքյան օգտատերերի մոտ տարբեր կերպ մեկնաբանվեց․

Կարո՞ղա Նիկոլը Կապանից քայլելով գա Երևան Հրոյի մտորումներից

Posted by Taron Chakhoyan on Saturday, January 25, 2020

Հիմա Հրոն եղունգները կրծելով սատանաներին է աղոթում, թե բա ինչ կլինի, Նիկոլը Երևան չհասնի…

Posted by Taron Chakhoyan on Saturday, January 25, 2020

Վարչապետը շուտով կհրապարակի մի փաստաթուղթ Իսկ Հրոն կդառնա անՊատասխանատու ****#աշոԾյան_սթայլ

Posted by Taron Chakhoyan on Saturday, January 25, 2020

Պայ ))

Posted by Արամ Մանուկյան on Saturday, January 25, 2020

Հիմա հասկացա՞ք ինչ էին ման գալիս Հրայր Թովմասյանենց տանը , փաստորեն գտել էին)))))

Posted by Արամ Մանուկյան on Saturday, January 25, 2020

Փաշինյանը Կապանում մնալով ` մի թիթեռի կյանք նվիրեց Հրայրին:—Առատաձեռն Վարչապետ

Posted by Գարիկ Ղազարյան on Saturday, January 25, 2020

Հանգիստ քնեք, այսօր Կապանումա մնալու։Վաղը հրո ենք տշելու)

Posted by Հայաստան Ջան Հայաստան on Saturday, January 25, 2020

Հրայր Թովմասյան թռի, հեսա հասնում ա Երևան

Posted by Սեթ Պողոսյան on Saturday, January 25, 2020

Վարչապետը փոխեց որոշումը, մնումա Գորիսում էսօր.. ((((Շան բախտ ունի Հրայրը. (

Posted by Երևան ցի on Saturday, January 25, 2020

Բա ու՞ր մնաց սերն ու թավիշը ((С) Հ. Թովմասյան ։

Posted by Արամ Մանուկյան on Saturday, January 25, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ