«Երկիրը որքան երկիր է դառնում, ոմանք չարությունից եղունգներն են կրծոտում»․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երկիրը որքան երկիր է դառնում, ոմանք չարությունից եղունգներն են կրծոտում։

Այս մարդիկ նեղվում են Նիկոլ Փաշինյանի ներկայությունից ու ստվերից, որովհետև այլևս չկան։ Նրանք մի փոքր երևում էին, երբ սերժենք ու քոչարյանենք կային։ Նրանց կողքը կերևային, բայց Փաշինյանի կողքը ոչ թե չեն երևում, այլ չկան։ Նրանք Փաշինյանին չեն ներում, որովհետև նա ապացուցեց, որ հեղափոխությունը խաղաղ ճանապարհով ու առանց արյուն հեղելու հնարավոր է։

Նրա նմանները համարում են, որ Փաշինյանը հենց դրանով իրենց վերացրեց որպես գործոն, մանավանդ Սերժի ու Քոչարյանի ֆոնը չկա, որ երևան կամ լինեն։ Ու որքան էլ փորձես նրանց ընկած տեղից բարձրացնես, նրանք դա չեն ուզում, որովհետև այլևս չարությունը բույն է դրել հոգիներում, ու իրենց համար տակավին երկիրը երկիր չէ…

Աստված ձեզ հետ, բայց մեղք եք, ձեզ ձեր ներքին չարությունից փրկեք գոնե հանուն ձեր սիրելիների… Մեզ էլի մի սիրեք, ձեզ փրկեք այլևս ձեզ խեղդող նախանձից…

Երկիրը որքան երկիր է դառնում, ոմանք չարությունից եղունգներն են կրծոտում։ Այս մարդիկ նեղվում են Նիկոլ Փաշինյանի…

Posted by Styopa Safaryan on Saturday, January 25, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ