![]()
Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այսօրա մամլո ասուլիսին: Գրառման մջ մասնավորապես ասվում է.
Լսեցի վարչապետի ասուլիսն ու միանշանակ կարելի է արձանագրել, որ Հայաստանի հանրապետությունում կյանքը հիասքանչ է, իսկ այն ձեռքբերումները, որը արձանագրվել է այս երկու տարիների ընթացքում պարզապես շենշող։
Գուցե կես կատակ-կես լուրջ է հնչում, բայց այն, ինչ ունենք, որի մասին մինչեւ վարչապետի ասուլիսը հանրությանը պետք էր իրազեկել, այնուամենայնիվ չի եղել, ինչն էլ, որ եղել է` մասամբ։ Ցավոք, մեր երկրում փոխարենը լրատվամիջոցների թափանցիկության, ի դեմս մանիպուլյացիոն հնարքների կիրառման շնորհիվ է նաեւ, որ երկրում տեղի ունեցող, ցանկացած պետական համակարգի արձանագրած հաջողությունները, մինչեւ այսօր պարտակվել է։
Առանձնահատուկ։ Մեզ համար շատ կարեւոր է այն, որ վարչապետը հաստատեց, որ Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը։
Այնպես որ ոտատակ մի՛ ընկեք, ոտնպաՔՈւԹՅԱՄԲ` ինչպես կուզեք, բայց ձե՛ր` երկրում գորշ գույներով ներկայացնող իրավիճակը, որ միայն ձե՛զ է ձեռնտու` երկրի հաջողությանը հակառակ գնացող ներքին թշնամիներիդ, չեմ կարող սաստել, մի պարզ պատճառով, այն, ինչ կա ձեր մտքին, այն, ինչ որ չե՛ք արել ձեր իշխանության տարիներին` ըմբռնումով եմ մոտենում` տեսնել երկրում հաջողություններ, աններելի է ձե՛ր կողմից, որովհետեւ դուք չե՛ք կարող ապրել խաղաղ, անվրդով ինքներդ ձեր նկատմամբ, էլ ուր մնաց երկրի ու պետականության.. շատ-շատ դեմագոգիան օգնի, որ հանրային վայրերում ձեզ դրսեւորեք, որպես մտահոգ ու ինքնահաստատվելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումներն օգտագործեք ձե՛ր անձնական շահի, ձե՛զ ծափ տվողների..
Ես հասկանում եմ, որ ներքին թշնամիները կորցրել են իրենց իշխելու, թալանելու, խոշտանգելու, երկրում վախի մթնոլորտ ստեղծելու, մարդուն ստրկացնելեւ հնարավորություններից եւ ամեն բան անում են, որ երկրում ճգնաժամ ստեղծվի, վարկաբեկելով իշխանությանը, ու կեղծ օրակարգային հարցեր մե՛ջ գցելու, որը ձեր պես ներքին թշնամուն գոհացնի, որովհետեւ հետնի միտք կա` վերադառնալու, բայց հիասթափեցնեմ ձե՛զ, որ դուք անկարող ե՛ք շարունակել ձեր կեղտոտ խաղերը։ Երկիրը անձերով չի՛ պայմանավորված եւ մենք բոլորս պետք է հետամուտ լինենք, մեր երկրի զարգացմանն ու բարելավմանը։
Պարզապես, կրկին պետք է հորդորեմ իշխանությանը` ամրապնդել երկրի ուժային կառույցներն ու առաջ գնալ, առանց փափուկ, ու բարի լինելու..՛, որովհետեւ ներքին թշնամիները, արտաքին թշնամիներից վտանգավոր ե՛ն, այն ինչ տեսել ենք, ու մինչեւ այսօր արյուներախները փորձում են իրականացնել։
![]()