«Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է…». Դավիթ Տոնոյան


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ սահմանին իրավիճակը հիմա հարաբերական կայուն է.

«Շատ քիչ թվաքանակով կրակոցներ են, բայց թիրախավորող չեն»:

Դավիթ Տոնոյնանն այսօր` հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երեկ տեղի ունեցած միջադեպին եւ ասել, որ զինծառայողներից մեկն ինքն իր վրա է կրակել:

«Ի սկզբանե կար որոշակի տեղեկատվության պակաս, հաշվի առնելով տեղանքը, բայց պաշտպանական բանակի հրամանատարությունը շատ կարճ ժամանակահատվածում արդեն պարզաբանումներ ներկայացրեց: Փառք Աստծու, չունենք զոհ, իհարկե, մեկ զինծառայողի, որը որ ինքն իրեն վրա է կրակել, ունի առողջության հետ կապված որոշակի անհամատեղելի վիրավորում, բայց մեր բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի փրկեն»,-ասաց նա` նշելով, որ շուտով կտեղափոխվի Երեւան:

Նախարարի խոսքով` վիրավորված մյուս զինծառայողը ունի թեթեւ վիրավորում:

Հարցին, թե միջադեպը միջանձնային է եղել, թե ոչ, նախարար Տոնոյանն ասաց, որ նախաքննությունից դուրս չի ուզում որոշ բաներ ասել, սակայն ինչ-որ պահի իրավիճակը դուրս է եկել հսկողությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ