Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Թուրքիայի արեւելքում ժամեր առաջ տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը ժամը 01:30-ի դրությամբ հասել է 14-ի. նշվում է նաեւ 300 վիրավորի մասին:

Երկրաշարժի ուժգնությունը եղել է 6.8 բալ: Էպիկենտրոնը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների գործակալության ղեկավար Մեհմեթ Գուլուօղլուն: Աղետից ժամեր անց հայտնի դարձավ, որ տասնյակ շենքեր փլուզվել են Էլյազիգ եւ Մալաթիա քաղաքներում, ինչպես նաեւ հարակից այլ բնակավայրերում:

«Երկրաշարժի հետեւանքով ճանապարհները վնասվել են, որոշ գյուղեր ուղղակի հնարավոր չէ հասնել։ Կա տեղեկություն, որ այնտեղ փլված տներում մարդիկ են մնացել»,- ասել է Գյուբալը համայնքի ղեկավար Օզջան Գյունդեմը:

«Անադոլու» գործակալությունը հիշեցրել է, որ այս տարածքում վերջին անգամ երկրաշարժ էր գրանցվել 2010 թվականին: Զոհվել էր 51 մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ