![]()
Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի։
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նախկինում (1915թ. հետո) օգտագործվել է որպես պահեստ, մարզական կենտրոն, ցուցասրահ և ոստիկանական տեղամաս:
Այժմ քաղաքային իշխանությունների որոշմամբ՝ եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի:
2012թ. 25 տարի ժամկետով շենքի իրավասությունները տրվել են Կեսարիայի քաղաքապետարանին: Կատարված վերականգնողական աշխատանքներից հետո Թուրքիայում հայկական եկեղեցին այժմ այցելուների առաջ իր դռները բացում է որպես քաղաքային գրադարան:
Եկեղեցում կա տպագիր և էլեկտրոնային գրապահոց: Ընթերցողներին հրամցվում է 25.000 միավոր տպագիր, 22.000 միավոր էլեկտրոնային և 3.000 միավոր աուդիո տարբերակով գրքեր:
![]()