Հարգելի՛ իշխանություն, վաղը ձեզնից հետո եկողը, ձեր պես բարի չի՛ լինելու` պատասխանատվության է ենթարկելու ձեզ հերթով-կարգով․․․

Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մենք հեղափոխությունից առաջ եւ հետո, Նիկոլ Փաշինյանն էլ մեզ հետ, շարունակ խոսում ենք նախկին հանցագործ իշխանության, արատավոր երեւույթների դեմ պայքարի, երկիրը հիմնահատակ կործանած, կոռուպցիոն գործարքների վերաբերյալ տեղեկությունների, հեղափոխությունը ներսից քանդելու, նախկին հանցագործների ակտիվ մասնակցությունը այսօրվա իշխանության դեմ իրականացվող գործողությունների, երկրում ստեղծված լարվածության, մինչդեռ իշխանությունը իր ամուլ ուժային կառույցների հետ ոչինչ չի ձեռնարկում երկրում արատավոր երեւույթները վերացնելու համար։

Ընդհակառակը, իշխանությունը շարունակում է ասել մի բան, անել` հակառակը։ Իշխանությունը համակարգային փոփոխությունների չի գնում եւ չի գնում։ Շարունակ լոլոներ են կարդում, թե կարճ ժամանակում հնարավոր չէ վերացնել երկրում տարիներով ծանրացած խնդիրները։ Բայց երբ տեսնում ես, որ այդ խնդիրներին մոտեցող էլ չկա, չես էլ սպասում, որ մի օր այն կշտկվի։ Հեղափոխությունից հետո հազար ասացինք, ՍԴ -ի հարցը լուծեք, եկավ այսօր, ու ՍԴ-ն մնաց իր տեղում։ Սերժիկի մասին, ինչեր ասես, որ չենք լսել, մեծ մասն էլ լսել ենք նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի շուրթերից, մինչդեռ Սերժիկի գործած հանցանքները սահմանափակվեցին գույքի վրա կալանք դնելու, այն մեղադրանքն էլ, ինչ կա, պարզապես ծիծաղ հարուցող է։ Էլ չեմ ասում այն մեղադրանքները, որի տակից դուրս չի գալիս մեղադրանք առաջադրողները։

Ես չգիտեմ, թե այսպես ուր ենք գնում, թողնելով դատական համակարգը նույն տեղում, այն, որ ժողովուրդը չի վստահում իրավապահ մարմիններին, այն, որ շարունակվում է երկրում լարվածությունը նոր թափ ստանալ, այն, որ այսօրվա ԱԺ -ն վերածվել է անգործության մի օբյեկտի, պարզից էլ պարզ է։ Հետո էլ բողոքում ենք, թե նախկին հանցագործները օր-օրի հաթաթաներ են բանեցնում, ընդհուպ` սպառնալիքներ տարածում, հետն էլ հանգիստ, թե այս իշխանությունները ժամանակավոր են, դուք տեսեք, թե վաղը ինչ է լինելու, հետն էլ, թե հերթով-կարգով պատասխան եք տալու, երկրում, մի շարք մեղադրանքների անօրինական գործողությունների համար։

Հա, թո՛ղ մենք հակադարձենք ու հիշեցնենք նախկիններին, թե իրենք իրենց իշխանության օրոք ինչ օրն են գցել մեզ, բա հետո՞։ Բա իշխանությունը ըմբոստանալու կարիք չունի՞, թե միայն նեղն ընկնելու պահին է ձեռքը գցում ժողովրդի օգնությանը։ Լավ, բա իշխանությունը մեզ պաշտպանելու իրավունքից իրեն ինչու է զրկել ու գլուխը կախ, իբր գործում է` ի նպաստ ժողովրդի։ Իսկ ժողովուրդը միանգամից ոչ ուզում է հարստանալ, ոչ էլ միանգամից, երկնքից` մանանաների է սպասում, այլ ժողովուրդը դժգոհում է, որ այն հանցագործները, որ տարիներ շարունակ բարձրաձայնել ենք, ինչու են այսօր շարունակում իրենց ազատությունը վայելել, հետն էլ սպառնում են, թե վաղը ետ են վերադառնալու ու ժողովրդի հախից գալու։

Այս ամենի մասին շատ ենք խոսել, բայց շարունակում ենք խոսել, որովհետեւ երբ մի տարի առաջ սպասում էինք, որ ուժայինները կփոխվեն ու վերջապես ամեն ինչ իր տեղը կընկնի, հասկանում ես, որ ոչ էլ հույս կա փոփոխությունների, որովհետեւ այն, ինչ կա լրիվ բավարարում է իշխանությանը, իսկ չգիտես ինչու անշնորհակալ ժողովուրդը քննադատում է իշխանությանը, որովհետեւ ժողովուրդի աչքին չի էլ գալիս ոչ դրական փոփոխությունները, ոչ էլ վաղը, որ լավ է լինելու, որովհետեւ այն, թե ժողովրդից տարիներով գողացել են, խոստումը, որ կոպեկ առ կոպեկ ետ է վերադարձվելու ժողովրդին, այդպես էլ անտերուդուս ուժայինների օրումեջ վատ սարքած սցենարով գործողությունները վկայում են, որ ոչ էլ ժողովրդից գողացել են։

Որովհետեւ հանցագործները կամ ստորագրությամբ են բաց թողնվում, կամ էլ նրանց առաջադրված մեղադրանքները` մեղադրանք չէ.. չհաշված մահացու հիվանդությունները, որ մեծ դեր խաղաց արդարադատության մեջ։ Ասա, ի՞նչ եմ ասում, անգամ ԱԺ -ն իր ընտրված պատգամավորների մեծամասնությամբ գնահատական չտվեց նախկին իշխանություններին..`աբսուրդի թատրոն։ Չէ՛` բալագանի։

Հարգելի՛ իշխանություն, վաղը ձեզնից հետո եկողը, ձեր պես բարի չի՛ լինելու` պատասխանատվության է ենթարկելու ձեզ հերթով-կարգով, նաեւ այն պատճառով, որ դուք նրանց հանդեպ չափից շատ բարի ե՛ք գտնվել։

Մենք հեղափոխությունից առաջ եւ հետո, Նիկոլ Փաշինյանն էլ մեզ հետ, շարունակ խոսում ենք նախկին հանցագործ իշխանության,…

Posted by Արթուր Հայրապետյան on Friday, January 24, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ