Շամշյանի աղբանոցի հարցը ո՞նց պետք է լուծվի․ Մեզ համբերություն, վիրավոր զինվորներին շուտ ապաքինում, Շամշյանին էլ խելք ու խիղճ

Մարիամ Ծատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Շամշյանի աղբանոցի հարցը ո՞նց պետք է լուծվի: Էս մարդը լրագրության հետ աղերս չունի: Բայղուշի պես արթնացել ու ապատեղեկատվություն է տարածում ոչ ավել ոչ պակաս զինվորի մահվան մասին: Կայքերն էլ մի կողմից՝ առանց ճշտելու ու պաշտոնական ինֆոյի, տարածում են՝ հղում անելով սրան:

Գիտե՞ք քանի ծնող կեսմարդ դարձավ: Սա էն թեմա՞ն է, որ պիտի ով ոնց ուզի շահարկի կամ վրիպի, լուրի առաջին հայտնողը լինի, մարդկանց զգայական լարերի վրա խաղա: Ապազգայինը էլ ո՞նց է լինում:

Չի կարելի մեդիագրագիտության պակասից օգտվել ու բանակի,զինվորի թեման շահարկելիս էս աստիճանի ստոր լինել:
Ես երեկ էլ եմ գրել, երկրում քաոսային վիճակ ու պրովակացիաներ ստեղծելու ուղղությամբ տարբեր գործելաոճով աշխատում են տարբեր ուժեր, որոնք ղեկավարովում են մի կենտրոնից:

Չեմ բացառում, որ էս ապատեղեկատվության տարածման դեպքն էլ դրա շրջանակում է:
Մեզ համբերություն, վիրավոր զինվորներին շուտ ապաքինում, Շամշյանին էլ խելք ու խիղճ:

Թքեմ էն խոսքի ազատության վրա, որ պիտի էս ձևով դրսևորվի…

Շամշյանի աղբանոցի հարցը ո՞նց պետք է լուծվի: Էս մարդը լրագրության հետ աղերս չունի: Բայղուշի պես արթնացել ու…

Posted by Մարիամ Ծատրյան on Friday, January 24, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ