![]()
Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Իշխանությունը վերջապես, ե՞րբ է հասկանալու, որ երկրում ստեղծվում է քաոս, դա ոչ մի լավ տեղ չի՛ տանում։ Ոչ ցրելով կանցնի քաոսը, ոչ էլ բառը կգա փրկության։ Քաոս ստեղծող ու երկրում անկանոն, մոլորեցնող իրադարձությունները կանխել է պետք։
Չեմ ասում սթափվեք, որովհետեւ արդեն ուշ է՛, այլ` իշխանությանը հեղիանակազրկելու համար դեռ արյան ծարավները, ինչերի ասես, որ չեն գնա։ Քանի դեռ իշխանությունը ինքնագոհ է, ու ո՛չ հաստատակամ։ (Հրատապ խնդիրներին` համակարգային փոփոխություններ էր պետք, որ չեղավ։
Թողեցիք մնաց, ու ձեզ թվաց հանցագործներին կարող եք սթափեցնել ձեր սաստող խոսքով, ինչն էլ երկրում բերեց հասցրեց այժմեական քաոսի.. ու ձեր արխային ընկնելը` էլ բեթարից ազատի)
Իսկ մենք ինչ ասես, որ չենք տեսել։ Մենք տեռոր ենք տեսել, որի տակից մինչեւ այսօր դուրս չենք գալի՛ս։ Խառնակիչ, ներքին թշնամիներով շրջափակված ենք։ Բանը չհասնի ծայրահեղ գործղությունների, որովհետեւ երկրում աննորմալ բաներ ե՛ն տեղի ունենում, դեմն առնող չկա՛։ Իսկ ինչին սովորաբար լուրջ չես վերաբերվում, մի օր այն դառնում է` լուրջ.. գլխի՛դ պատուհաս։
Իշխանությունը վերջապես, ե՞րբ է հասկանալու, որ երկրում ստեղծվում է քաոս, դա ոչ մի լավ տեղ չի՛ տանում։ Ոչ ցրելով կանցնի…
Posted by Արթուր Հայրապետյան on Thursday, January 23, 2020
![]()