Ասա՝ ա՛յ անհայտ անձ, ի՞նչ էր արել քեզ էդ անմարդ գրասենյակը․․․

Վասակ Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների առիթով լրատվամիջոցների հաղորդագրություններում ասվում էր, թե անհայտ անձը, մտնելով շենք, հարցրել է՝ այստե՞ղ է Քոչարյանի գրասենյակը:

Շուտով տեսախցիկների առջև հայտնվեց Քոչարյանի աջակից ներկայացած մեկը ու հայտարարեց, որ կատարվածը համարում է հարձակում Քոչարյանի գրասենյակի վրա…

Ավելի ուշ, երբ անհայտ անձին զինաթափել էին, գրասենյակի ղեկավարը լրագրողներին ասաց, որ անհայտ անձի՝ շենք մտնելու և կրակելու ժամին Քոչարյանի գրասենյակում մարդ չի եղել…

Էս ի՞նչ զարմանալի մարդիկ են էս անհայտ անձինք, այ մարդ: Ասա՝ ա՛յ անհայտ անձ, ի՞նչ էր արել քեզ էդ անմարդ գրասենյակը:

«Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների առիթով լրատվամիջոցների հաղորդագրություններում ասվում էր, թե անհայտ անձը, մտնելով…

Posted by Վասակ Դարբինյան on Thursday, January 23, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ