![]()
Մարիամ Ծատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Երկրում քաոսային և ներքին անկայուն մթնոլորտ, պրովակացիաներ ստեղծելու համար աշխատում են տարբեր ուժեր և տարբեր գործելաոճով, բայց հստակ է, որ բոլորը ղեկավարվում են մեկ կենտրոնից:
Նկատե՞լ եք, ցանկացած դիպվածից հետո անմիջապես հակառակ բևեռում գտնվող ուժերը շտապում են խոսել ատելության մթնոլորտից, դրա անթույլատրելիությունից և դա արագորեն կապում են Նիկոլի իշխանության հետ:
Այս ամենին իհարկե գումարվում է տոտալ մեդիա պատերազմը՝ շեղելով մերոնց իրենց բուն գործից:
Իրավապահ համակարգի թուլությունը վերջիններս նկատել են. իշխանություն ջան, շտապեք ոլորտում բարեփոխումներ իրականացնել ու ամրանալ:
Պետության առաջնային գործառույթը քաղաքացու անվտանգության ապահովումն է. այս հարցում անվստահության մթնոլորտի նշույլն անգամ կործանարար է:
https://www.facebook.com/mariam.catryan/posts/2535166523271915
![]()