Աննա Դավթյանը երկրորդ անգամ կմայրանա

Ամուսնությունից հետո Ռուսաստանում բնակություն հաստատած դերասանուհի Աննա Դավթյանը կրկին գեղեցիկ կարգավիճակում է:

Ամիսներ անց նրա ընտանիքում կծնվի երկրորդ երեխան:

Սեւուսպիտակ լուսանկարներում ակնհայտ է դերասանուհու կլորիկացած փորիկը.«Այս անգամ ցանկացա դասական, առանց երեկոյան հագուստի լուսանկարներ ունենալ»,-պարզաբանել է նա:

Հղիության 7-րդ ամսում գտնվող Աննան առանձնահատուկ անհամբերությամբ եւ սրտի թրթիռով է սպասում երեխայի լույս աշխարհ գալուն.«Ամենամեծ բերկրանքն ու սրբագույն պարտականությունը կնոջ համար մայրանալն է: Սրտանց ցանկանում եմ, որ բոլոր կանայք ապրեն այդ զգացումը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ