«Բռնության որևէ դրսևորում անընդունելի է…». վարչապետ Փաշինյանի կոչը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է:

Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քիչ առաջ կրակոցներ էին հնչել Էրեբունի պլազայում:

Մեր տեղեկություններով՝ մոտավորապես 30-ամյա մի տղամարդ մտել է Էրեբունի պլազա, հարցրել է, թե որտեղ է գտնվում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, ապա 2 կրակոց արձակել:

Կրակոցների հետևանքով որևէ անձ չի տուժել: Հավաքված քաղաքացիների կարծիքով չի բացառվում, որ սա շոու է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ