![]()
«Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ հնչեցրած անձը դեռ չի վնասազերծվել: Այս պահին դեպքի վայրում են նաեւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնատար Էդուարդ Մարտիրոսյանը եւ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:
«Էրեբունի պլազա» հյուրանոցի տարածքում հավաքվել են նաեւ այդտեղ գործող մանկապարտեզի երեխաների ծնողները, որոնք եկել էին նրանց տանելու:
Ոստիկանները նաեւ նրանց թույլ չեն տվել մոտենալ դեպքի վայրին՝ վստահեցնելով, որ երեխաներին վտանգ չի սպառնում, եւ իրավիճակը վերահսկվում է. նրանք պատրաստվում են երեխաներին այլ մուտքից դուրս բերել:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ կա պատանդ (կան պատանդներ): Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես առայժմ չի հաստատվել:
Կրակոցներ են հնչել «Էրեբունի պլազա»-ում
Posted by Medianews on Thursday, January 23, 2020
![]()