![]()
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Հունվարի 23-ին ընթացող նիստի ընթացքում պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր և օրենսդրական փաթեթներ:
Արարատ Միրզոյանն արձագանքեց.
«Հարգելի պարոն Էդմոն Մարուքյան, ես ձեր օգնության կարիքը բնավ չունեմ: Կարծում եմ՝ որպես փորձված իրավաբան, դուք պետք է շատ լավ հասկանայիք, որ ԱԺ նախագահը այդ քննարկվող հարցի առնչությամբ ինչ պարտավոր էր եւ կարող էր անել, արել է: Մնացյալը, հանձնաժողովի թիվը հաստատելու ԱԺ որոշման նախագիծը քվեարկվում է ԱԺ լ;իագումար նիստի ընթացքում: Պատգամավորները ազատ են իրենց գործունեության մեջ, կարող են քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ, կարող են չքվեարկել: Մեղադրել ԱԺ նախագահին պատգամավորների քվեարկության որեւէ արդյունքի մեջ, նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը: Ես ձեզ խորհուրդ կտայի, եթե դուք օգնություն եք առաջարկում, դիմել այլ իրավաբանների օգնությանը»:
Մարուքյանի դիտարկմանը, որ ստացվում է, որ ԱԺ նախագահը ցանկացել է, որ այդ հանձնաժողովը ձեւավորվի, բայց պատգամավորներն ազատ են քվեարկել.
«Չնայած, որ ձեր խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու, հետո որոշեցին չքվեարկել: Իսկ երեկ էլ պարզվեց, որ քաղաքական որոշման արդյունքում եք դա տապալել»:
![]()