![]()
Կառավարությունը որոշում է կայացրել հունվարի 27-ի աշխատանքային օրը փետրվարի 1-ի շաբաթ օրը տեղափոխելու մասին:
«Իհարկե, որոշ գործատուների համար սա մի փոքր անհարմարություն է ստեղծելու, հայցում ենք ներողամտությունն այդ իմաստով, բայց նաև մարդկանց հնարավորություն ենք տալիս տարվա ընթացքում փոքրիկ արձակուրդներ ունենալ»,- ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ նմանատիպ որոշում էլ լինելու է նաև մայիսի 28-ի հետ կապված:
ԿԳՄՍ նախարարն էլ հավելեց.
«Այս որոշմանը թող չվերաբերի, բայց ապագայում քննարկելիս հաշվի առնենք այն հանգամանքը, որ սովորաբար այս տեղափոխության ժամանակ շաբաթ օրը դասերը կամ կիսով չափ են անում կամ ձախողում են, որովհետև շաբաթ օրերը համարում են հանգստյան օր ու չեն գնում դասի»:
Վարչապետն էլ կեսկատակ-կես լուրջ ասաց.
«Դե լավ, թող էրեխեքը մի քիչ ֆուտբոլ խաղան..․ »:
![]()