Դու՝ գևորգ պետրոսյան կոչվող անձ, գողական աշխարհի դեմ կառավարության պայքարը համարում ես անորոշ երևույթների դեմ պայքա՞ր

Ալիս Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ԱՍՔ ԱՔԼՈՐ ԿՏՐԱԾ գԵՎՈՐԳ պԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Բախտը բերել՝ բարգավաճով պատգամավոր է դարձել, Ազգային ժողովի բարձր ամբիոնն էլ շփոթում է իր հայաթի բեսեդկայի հետ, խոսում, հա խոսում է:
Թող խոսի, ինչքան կուզի, բայց տարօրինակ չէ՞, արդյոք, որ այս ընդդիմադիր կոչված գևորգը դեմ է ցանկացած բարեփոխումների միտված օրենքների նախագծերին:
Տո ջհանդամը, թող դեմ լինի, բայց գոնե չխոսի, որ նորմալ մարդկանց ներվերը չսղոցի:

Դու՝ գևորգ պետրոսյան կոչվող անձ, գողական աշխարհի դեմ կառավարության պայքարը համարում ես անորոշ երևույթների դեմ պայքա՞ր: Դու հլա, կարծեմ, ինքդ քեզ իրավաբան էլ հռչակում ես: Քո ուզածն ի՞նչ է: Ուզում ես, որ այս երկրում գողական աշխարհի վրա մատ թափ տվող չլինի՞: Որ այդ աշխարհը հանգիստ զգա իրեն ու անի, ինչ ուզու՞մ է: Այդ ի՞նչ տարօրինակ պաշտպանության տակ ես առնում գողերին: Չլինի՞ քեզ շատ հարազատ է այդ աշխարհը:
Հլա հեգնում էլ ես, թե՝ «Լա՛վ եք անում, որ պայքարում եք գողական աշխարհի դեմ»:

Իսկ դու ինչու՞ ես պաշտպանության տակ առնում նրանց: Դու ի՞նչ է, այ գևորգ, որ Ազգայնի ժողովի պատգամավոր ես (այս պարագայում կարևոր չի, թե ԱԺ-ում ինչ ճամբար ես ներկայացնում), անհասկանալի՞ և իզու՞ր ես համարում գողական աշխարհի դեմ պայքարը: Երևի կարոտում ես անցյալ տարիները, երբ իշխանության էին հենց գողերը: Կամ դու ընդհանրապես կապ չունես Երկրի այդ բարձր օրենսդիր մարմնի հետ, կամ էլ (մեղայ Աստծու) ընկերական սերտ կապեր ունես գողական աշխարհի հետ: Ստո՛պ. սա արդեն շատ տարօրինակ է, փաստորեն Ազգային ժողովի պատգամավորը պաշտպանում է գողերին: Հա, այդպես է ստացվում, այ ոչ ու փուչ իրավաբան:
Իսկ քո բառապաշա՜րը՝ տիպիկ գողական աշխարհից սերված է. «Էդ գողական բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացողություն կա, լավ կլիներ դրա դեմ պայքարեիք»:

Ընկե՜ր, դու երևի շփոթում ես այդ բարձր ամբիոնը քո քուչեքի բեսեդկայի հետ, որտեղ քո այդ պաշտպանյալ գողերի հետ ալկոհոլի ազդեցության տակ այդ երեք բառով հասկացողության մասին կարող ես խոսել:
Էդ բեսեդկան չէ՝՞ր վկայում ԱԺ նախագահը, որ սաստեց ԱԺ-ում խուլիգանական դրսևորումները և ասաց. «Ով չի կարող համակերպել էս պայմաններին, թող հրաժարվի պատգամավորական մանդատից ու գնա իր բեսեդկում լռվի»: Բայց դու, անուղղելիդ, որ աքլոր կտրած թռար դեպի Բաբաջանյանը՝ քո այդ քուչի տղայի պահվածքով ամբողջ ԱԺ-ն խառնելով իրար, ընդհուպ մինչև այն պահը, որ ԱԺ նախագահը ստիպված եղավ դուրս վռնդել քեզ ու մի քանիսիդ:

Արդյոք քեզանից կամ քո թիմի էն «լավ տղերքից» «ներողություն» բառը կլսվի՞ էդ քո երեք տառանի բառի և կռիվ հրահրելու համար: Չեմ կարծում, որովհետև դու էլ, քո հետ դեպի Բաբաջանյանը գնացողները այդ բարեկրթությունը չեք ունենա: Դուք այնքան հասուն ու բարեկիրթ չեք, որ ներողություն հայցեք, դուք ընդամենը կարող էիք ծեծկռտուք հրահրել և առայժմ շատ մեղմ պատժի արժանանալ՝ դու և մի քանիսը հեռացվելով մինչև այդ օրվա ավարտը կայանալիք նիստերից։

…Տարբեր երկրների պառլամենտներում էլ լինում են վեճեր, լինում են նաև թու՛նդ վեճեր, բայց դրանք սկզբունքայի՛ն հարցերի շուրջ համաձայնության չգալու վեճեր են: Ձեր արածն ի՞նչ էր յանի, այ ԲՀԿ-ականներ, կարո՞ղ է մտածում էիք, թե այդ օրենքն ընդունվելուց հետո ձեր բոստանը քար է ընկնելու:
Այ, սա արդեն մտածելու բան է, գևորգ, վայ թե դու այդ վախն ունես:

Հա, ի դեպ, շատ հետաքրքիր է, որ երբ ԱԺ-ի տվյալ ռեպորտաժն ուզեցի նորից նայել, ինտերնետից տարօրինակ մի գրությույում երևաց էկրանին.
«Видео недоступно
Видео удалено пользователем, который его добавил»:
Առայժմ սրանով բավարարվենք, մինչև գևորգի նոր ախմախությունները՝

ԱՍՔ ԱՔԼՈՐ ԿՏՐԱԾ գԵՎՈՐԳ պԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆԲախտը բերել՝ բարգավաճով պատգամավոր է դարձել, Ազգային ժողովի բարձր ամբիոնն էլ…

Posted by Alis Sogomonjan on Tuesday, January 21, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ