![]()
ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերի ժամանակ, երբ հեռարձակվում էր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պաասխանը, մեկնաբաննություններում գրառում է կատարել, որտեղ ասվում էր.
Անհամբեր սպասումենք նիստը վերջանա, որ մեր պապան գա տուն, ճաշենք, Շուշանի հետ սեղանը գցել ենք, նստել նիստն ենք նայում։ )))
Հիշեցնենք, որ պարտադիր սպանդանոցային մորթի որոշումը կհետաձգվի մինչև հուլիսի մեկը, եթե պայմանավորվենք, որ այս թեմային հուլիսի երկուսից սկսած չենք անդրադառնալու, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ:
Նա միաժամանակ ընդգծեց, որ որոշումը չի վերաբերելու երևանյան հանրախանութներին ու հանրային սննդի օբյեկտներին։ Անասնաբուժական 5-րդ ձևը պարտադիր կմնա մայրաքաղաքում:
«Ինչո՞ւ ենք մենք ասում՝ Երևանի սուպերմարկետներում և սննդի ցանցերում այսօրվա պահանջը պետք է գործի, որպեսզի մենք անարդար չգտնվենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր արդեն ներդրում են արել՝ հավատալով կառավարությանը և այդ սպանդանոցը ստեղծել են, այսինքն՝ որպեսզի նրանք պարապուրդի չմատնվեն», — ասաց նա:
![]()
![]()