Վերնախավ կոչված հանրապետականների համար Հայաստանը ճոճք էր՝ծիրանագույն բուրաստան․ հեշտ չէ ընԳեր Մարգոյի համար՝ միանգամից զրկվել ամեն ինչից

Հասմիկ Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանը որքան էլ փորձեց ծնկի բերել ՀՀԿ-ին, միևնույն է ոչնչացնել չկարողացավ․ Մենք կանք, չենք մեռել»․ Մարգարիտ Եսայան:
Երևի չեք մոռացել,ասողը նախկին ընդդիմադիր Մարգոն է:

Այս տիկինը տեսնելով,որ իր ընդդիմադիր խաղից օգուտ չկա,զգեստափոխվեց,հագնելով հանրապետականի պատմուճանը՝իրեն համարեց ի ծնե, երդվյալ հանրապետական: Շուշանը՝ իր երգով գովերգեց Սերժի <<անփոխարինելի>>-ի լինելը,Մարգոն՝իր գրչով: Հատուցումը չուշացավ,երկուսն էլ պատգամավոր օծվեցին ոչ թե ժողովրդին ծառայելու,այլ վայելելու երկրի բարիքները՝հանրապետականի մատուցմամբ:

Վերնախավ կոչված հանրապետականների համար Հայաստանը ճոճք էր՝ծիրանագույն բուրաստան:
Իր նախորդից ժառանգած ավազակապետական բուրգը ավելի ընդլայնեցին, կոռուպցիան հասցրին աննախադեպ չափերի,ժողովրդին ունեզրկեցին,երկիրը կանգնեցրին անդունդի եզրին:Փոխանակ սսկվեին իրենց ամրոցներում, շքեղ դղյակներում, դեռ իրենց իրավունք են վերապահում քննադատելու նոր իշխանությանը, հատկապես վարչապետին՝իրենց երանելի,հեքիաթային կյանքը իրենց ձեռքից խլելու համար:

Ո՞վ լինի դիմանա,հեշտ չէ նաև ընԳեր Մարգոյի համար՝ միանգամից զրկվել ամեն ինչից:
Ինչպես ասում են բումերանգը ետ դառնալու սովորություն ունի և ավելի դաժան,ավելի սարսափելի է նրա պատիժը:Այսօր այդ պատժին արժանացածները փորձում են կենդանության նշույլ գործադրել՝ չհասկանալով,որ իրենք այլևս տեղ չունեն մեր երկրում՝մերժված են ողջ ազգի կողմից:Իսկ իրենց անփոխարինելի ղեկավարը շուտով հայտնվելու է բանտում:

ԸնԳեր Մարգոն միգուցե կրկին փոխի՞ իր պատմուճանը՝ օրինակ հանդիսանալով հանրապետականների համար:
Էրիխ Մարիա Ռեմարկի հետևյալ իմաստուն խոսքերը կարծես հանրապետականի համար է գրված.
-Ամենամեծ ատելությունը ծագում է նրա հանդեպ, ով կարողացել է դիպչել սրտին, իսկ հետո թքել հոգու մեջ:
Լավ մնացեք:

«Նիկոլ Փաշինյանը որքան էլ փորձեց ծնկի բերել ՀՀԿ-ին, միևնույն է ոչնչացնել չկարողացավ․ Մենք կանք, չենք մեռել»․ Մարգարիտ…

Posted by Hasmik Hovsepyan on Monday, January 20, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ