![]()
Ազգային ժողովում առավոտյան տեղի ունեցած բուռն բանավեճից որոշ ժամանակ անց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը այլ հարցի քննարկման ժամանակ մոտեցավ ամբիոնին՝ իշխանական խմբակցությանը պատասխանելու։
Նա նշեց, որ հասունության նշան է, երբ քաղաքական ուժերը կարողանում են լսել դիմացինի կարծիքը, որը տարբերվում է իրենց կարծիքից։
Մինչ այդ ԼՀԿ պատգամավորները իմքայլականներին մեղադրել էին ընդդիմության՝ տարբերվող կարծիք ունենալու իրավունքը չընդունելու մեջ։
«Դուք մսխում եք ձեզ այստեղ բերած մի մարդու քաղաքական ռեսուրսը … ու այ հենց դուք, որ հիմա ծիծաղում եք, ցավոք, չկարողացաք դրսևորել քաղաքական հասունություն և հավուր պատշաճի գալ քաղաքական երկխոսության դաշտ»,- ասաց Գորգիսյանը՝ դիմելով իմքայլական պատգամավորներին։
![]()