«Մեր ժպիտով պատասխանը բոլոր չար մարդկանց…». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ՝ կից գրելով․

«Մեր ժպիտով պատասխանը բոլոր չար, նեգատիվ, միզանտրոպ, չսիրված ու չկայացած մարդկանց»։

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին, ԱԺ-ում «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը` անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին եւ դրան հաջորդած միջադեպին ասաց.

 «Հասկանում եմ` ինչի համար է նա սադրում, որ լրատվամիջոցում, որը պարոն Բաբաջանյանի հովանավորության տակ է, հայտնվի մի գրառում` «Բարգավաճ Հայաստանը» պաշտպանում է կրիմինալը»:

Ոչ, կրկին անգամ անգամ ոչ, չի ստացվի մեր վզին փաթաթել այն, ինչը գոյություն չունի: ԲՀԿ-ն պաշտպանում է քաղաքացու իրավունքները, եւ այս օրենքը ոտնահարում է ոչ թե, այսպես կոչված, գողական աշխարհին, այլ հենց քաղաքացու իրավունքները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ