![]()
Ստամբուլի «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանութան 13-րդ տարելիցի օրը՝ հունվարի 19-ին, Թուրքիայում և արտասահմանում հիշատակի միջոցառումներ են անցկացվել:
Ստամբուլում՝ «Ակոս» թերթի նախկին խմբագրության շենքի մոտ, որտեղ սպանվել է Դինքը, տեղի է ունեցել ոգեկոչման գլխավոր միջոցառումը:
Մարդաշատ միջոցառման ժամանակ հնչել է հայ ժողովրդական «Սարի աղջիկ» հանրահայտ երգը, ինչպես նաև հատվածներ Դինքի նախկին ելույթներից:
![]()
Թուրքական «Gazete karınca» լրատվական կայքի թղթակիցը ֆոտոշարքով ներկայացրել է այդ միջոցառումը:
![]()
![]()