![]()
Մոսկվայի շրջանում գտնվող «Մեգա» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը ծեծի է ենթարկել դեռահասին:
Известия-ի փոխանցմամբ՝ միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը մի քանի անգամ հարվածում դեռահասին և նա ընկնում է գետնին, որից հետո աշխատակիցը մոտենում է մյուս դեռահասներին, ապա կրկին վերադառնում հատակին ընկած տղայի մոտ:
Վերջինս կանգնում է և սկսում վիրավորել անվտանգության աշխատակցին: Նրա գործընկերները նույնպես միանում են վիճաբանությանը և փորձում նկարահանող դեռահասի ձեռքից վերցնել բջջային հեռախոսը:
Ապա, ինչպես երևում է տեսանյութում, անվտանգության աշխատակիցն առաջարկում է դեռահասին «հարցը տղամարդավարի լուծել»:
Մոսկվայի շրջանի ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները:
Նշվում է, որ «Մեգա» առևտրի կենտրոնը ներողություն է խնդրել միջադեպի համար:
![]()