«Ալեն ջան, ամենայն հարգանքով, ստատուս ով էլ ասես կարող է, գործ արեք…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը.

Մեկդ Սիմոնյան Ալենին փոխանցեք, որ վաղուց արդեն հոգնել ենք մեդիագզվռտոցներից ու 2018-ին իրեն ու իրենց քաղաքական թիմին վստահության քվե տալով լիազորել ենք ոչ թե տեսախցիկների առջև հայտարարություններ ու սոցցանցերում գրառումներ անել, այլ իրական գործով զբաղվել:

Իշխանություն ենք տվել, որ ոչ թե ֆեյսբուքյան հարթակում ստատուսներ գրեն, այլ Մոսկվայի ռեստորաններից ու Վատիկանի պադվալներից վերջինիս հիշատակած «բարձրաշխարհիկ» փեսա Մինասյան Միշիկի վիզը ոլորելով հասցնեն Հայաստան ու պատասխանատավության ենթարկեն…

Վստահության քվե ու իշխանություն ենք տվել, որ «բարձրաշխարհիկ» փեսայի մերժված աներոջը կանգնեցնեն դատարանի առջև ու վերջինս պատասխանատվության ենթարկվի երկրում իշխանությունը զավթելու, պետական մակարդակով երկրի թալանը կազմակերպելու ու սեփական ժողորդին կեղեքելու համար…

Վստահության քվե ու իշխանություն ենք տվել, որ ՍԴ-ն օր առաջ մաքրեն հայտնի վանկարկումով Հրայրներից…

Թե չէ Ալեն ջան, ամենայն հարգանքով, ստատուս ով էլ ասես կարող է գրել…

ՀԳ. Մերժվածների, պիցառաստերի ու մունդՌիկ վանեցյանական կլանի ներկայացուցիչներին՝ ՉԱՌԻԹԱՎՈՐՎԵԼ:

Մեկդ Սիմոնյան Ալենին փոխանցեք, որ վաղուց արդեն հոգնել ենք մեդիագզվռտոցներից ու 2018-ին իրեն ու իրենց քաղաքական թիմին…

Posted by Taron Chakhoyan on Monday, January 20, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ