«Չդիմացա, պիտի ասեմ». Դանիել Իոաննիսյան

Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Չդիմացա, պիտի ասեմ: Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ Գեորգի Կուտոյանը ինքնասպանություն է գործել, որ իշխանությանը՝ կյանքի գնով պետության կործանումից զերծ մնալու ուղերձ հղի: Իսկ մարտի 1-ի զոհերի հարազատների մասին ասել է, որ վերջիններս զոհերի դիակները վաճառել են Նիկոլ Փաշինյանին:

Բարոյականության նվազագույն պլանկան անցել էր էդ մարդու կողքով, երբ դեռ ԵՊՀ 3-րդ կուրսում Սովետական ԿԳԲ-ի հանձնարարականով գործուղվում էր Իրան:

Իսագուլյանի՝ իմ մասով ասածների համար զրպարտության հայց եմ ներկայացնելու, և ինքը հրապարակավ հերքելու է ասածները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ