![]()
Դերասան Գրիգոր Դանիելյանի ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ընտանիքում հունվարը կրկնակի տոնական է. հունվարի 11-ին Գրիգորի տարեդարձն էր, երեկ՝ հունվարի 19-ին՝ Հռիփսիմեի: Երկուսն էլ այս տարի դարձան 36 տարեկան: Ամուսինները որոշել են այդ առիթով նվեր մատուցել իրենք իրենց և մեկնել Շրի Լանկա:
«Իմ ու Հռիփսիմեի ծննդյան կապակցությամբ որոշեցինք ինքներս մեզ անակնկալ մատուցել, փախչել հեռու և հանգստանալ: Չհասցրեցինք ավելի շուտ տոմս գնել, իմ տարեդարձին դեռ Հայաստանում էինք, սակայն Հռիփսիմեի ծննդին արդեն այստեղ ենք: Մի քանի տարի է՝ որոշում ենք մեր ծնունդներին գնալ հանգստանալու, սակայն չի ստացվում:
Որպես կանոն՝ հունվարին վազքի մեջ ենք լինում, մոռանում ենք մեր մասին: Այս տարի որոշեցինք հիշել ինքներս մեր մասին՝ մեր կյանքից ընդամենը 7 օր տրամադրել մեզ, հետո կվերադառնանք ու կշարունակենք ապրել մյուսների համար»,- ժպիտով ասաց դերասանը:
![]()
«Միշտ ասում եմ, որ Հռիփսիմեն մեր տան թագուհին է, որովհետև տղամարդկանցով ենք շրջապատում նրան: Շատ հաճելի անակնկալի եկանք, երբ Ինստագրամում տեսանք մեր մեծ տղայի՝ Ալբերտոյի գրառումը մայրիկի մասին, նա նշել էր, որ ուզում է մայրիկը ևս 64 տարի ապրի և միասին նշենք նրա 100-ամյակը:
Հասկացանք, որ մեր տղան արդեն մեծանում է, մենք էլ՝ իր հետ: Ռոբերտոն դեռ երկուսուկես տարեկան է, հիմա Հայաստանում է: Տեսազանգով խոսում էինք, Ռոբերտոն գնացել էր մեր սենյակ ու շատ հեռվից գոռում էր «շորավոր»: Կարծում եմ՝ իր տարիքի համար դա բավական է»,- ասաց դերասանը:
![]()
«Հանգստի ընթացքում դա մեր ամենահագեցած օրն էր: Շատ հետաքրքիր անցավ, սակայն մյուս օրերին նախընտրում ենք ավելի պասիվ լինել, որպեսզի լիարժեք հանգստանանք, ,-ասաց Գրիգորն ու հավելեց, որ ծննդյան երեկոն կնոջ հետ անցկացրել են գինի խմելով,- Այստեղ մեր հայրենակիցներից հանգստացողներ կան: Երեկոյան նրանց հետ գնացինք գինի խմելու»:
![]()
![]()