Ադրբեջանցի Օրհան Նուրիևին Արթուր Ալեքսանյանը հաղթել է 3։1 հաշվով և բացարձակ հաղթող դարձել։
Ֆրանիսական Նիցցա քաղաքում անցկացված Անրի Դեգլանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում Արթուր Ալեքսանյանը նվաճել է ոսկե մեդալ:
Արթուրը 97 կգ քաշային կարգում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ նախ 10:1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին, իսկ քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 8:0 հաշվով հաղթել է Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայինին։
Արդեն կիսաեզրափակչում 2:1 հաշվով մեր մարզիկը հաղթանակ է տարել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ: Իսկ ահա եզրափակչում 3:1 հաշվով Ալեքսանյանը առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի` Օրհան Նուրիևի նկատմամբ:
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը ևս 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մրցաշարում:
![]()