![]()
Անասնաբույծներն ու մսավաճառները շարունակում են բողոքի ակցիաները: Այսօր ևս նրանք հավաքվել են Կառավարության դիմաց: Մսավաճառները հայտարարեցին, որ այսօրվանից խանութներին միս չեն մատակարարի։
Նրանց խոսքով՝ կառավարությունը ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։
Հիշեցնենք, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է մոտ երեսուն սպանդանոցների ներկայացուցիչների և մեկ տասնյակ ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղացիների ու ֆերմերների հետ փոխգործակցության, ինչպես նաև սպանդանոցային մորթի առանձնահատկությունները:Մոտ երկու ժամ քննարկումից հետո ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի և սպանդանոցների ներկայացուցիչներ միջև ստորագրվեց հուշագիր։
Հուշագրով համագործակցության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսվարող սուբյեկտները պարտավորվում են՝ կենդանիների տերերից կենդանի կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը (3 գլուխ կենդանուց ոչ պակաս) սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, 01 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 դրամով, խոզերի սպանդն իրականացնել առավելագույնը՝ 5000 դրամով, մանր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 3500 դրամով, խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 10 000 դրամով։
Մսավաճառները փողոց են փակել․ ՈՒՂԻՂ
Մսավաճառները փողոց են փակել․ ՈՒՂԻՂ: // YouTube LIVE https://www.youtube.com/watch?v=yRPHPVohUd8
Posted by Factor TV on Monday, January 20, 2020
![]()