![]()
Ազգային ժողովում ԼՀԿ ներկայացրած 4 նախագծերի մերժումից հետո խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վրդովված ելույթ ունեցավ՝ դիմելով իշխանական թիմին։ Նա նրանց մեղադրեց «վիճակագրություն գողանալու» մեջ։
Մարուքյանի խոսքով՝ իրենց նախագիծը մերժել են, որպեսզի կառավարությունը իր կողմից բերի նույն նախագիծը։
«Ձեր վիճակը առանց էդ էլ անցյալ տարի լավ չէր, իշխանություններին նկատի ունեմ, հիմա գնալով վատթարացնում եք ձեր վիճակը հենց նման բաներով»,- ասաց Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանի ելույթի տեսագրությունը դիտեք ստորև.
![]()