![]()
Հայելի Հակաբլոգն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Ժողովուրդը հոգնել ա բանաստեղծություններից ու ստատուսներից, ժողովուրդը ֆունդամենտալ քայլեր ա ակնկալում էս տարի պարոն վարչապետ:
Հա, դու ֆանտաստիկ հռետոր եք, թույն բլոգեր եք, թույն ստատուսներ եք գրում ֆեյսբուքում, այո չեք թալանում մեզ, բայց էսօրվա իշխանությունում էն քանակի բացեր ու խնդիրներ կան, որ էդքանը գրեմ մատերս կցավա…
Կոչ եմ անում ձեզ անցնել ֆունդամենտալ, հիմքային քայլերի: Էսօր աուրան ծայրահեղ գաղջ ա, իշխանության հասցեին մեղադրանքները ամենուր են, պառակտումը չի դադարում, մարդկանց մոտ բացի հոգեբանականից, նյութական մասով բան չի փոխվում: Է եթե ամեն ինչ մեզնից էր կախված, որ էս երկիրը երկիր դառնա, է հենա ընդդիմադիր ժամանակ էլ ասեիք. ժող ջան, քիչ եք աշխատում, վիզ դրեք ու հդմ ուզեք սաղ կդզվի…
Հ.Գ. Շատ անհանգստացած եմ պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ներկայիս վիճակով ու չեմ կարա էդ թաքցնեմ, քանի որ հակառակ դեպքում ես ինձ չեմ հարգի: Շատ հարցեր կան օդում. սառուցին գրած անցումային արդարադատություն, դատական համակարգ, սահմանադրական էական փոփոխություններ, կոպեկ առ կոպեկ, չպատժված գողացողներ, անտաղանդ ազգային ժողով և այլն և այլն…
Որ մեկը ասեմ??? Ժողովուրդը ստատուսների ու բանաստեղծությունների փոխարեն ռեալ շարժ ա ակնկալում: Մի մոռացեք, որ դուք Շվեյցարիայի վարչապետը չեք: Ոնցոր շատ եք առխային ընգել, բայց ոչինչ, ես մեկ-մեկ կհիշացնեմ…
Ու մի բան էլ. մի մոռացեք, որ դուք ունեք մեր վստահությունը: Ինչն ա ձեզ խանգարում անել ԴՈՒԽՈՎ քայլեր??? Ոնց կասեր դասականը.
Չագուչն էլ ա ձեր ձեռը, մեխն էլ… մի ուշացրեք…
Հնարավորինս կարճ կասեմ.Ժողովուրդը հոգնել ա բանաստեղծություններից ու ստատուսներից, ժողովուրդը ֆունդամենտալ քայլեր ա…
Posted by Հայելի ՀակաԲլոգ on Sunday, January 19, 2020
![]()