ԱԱԾ-ի գեներալ մայորը աղմկահարույց բացահայտումներ է արել

Դեկտեմբերի 7-ին ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ մանրամասներ էր հրապարակել: Այդ գործով հարցաքննված ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանընշել էր, որ ոչնչացված նյութերը ուղիղ առնչություն ունեն«Մարտի 1»-ի գործին:

«Ցուցմունք եմ տվել եւ բացահայտել եմ Մարտի 1-ի գործը, ամբողջովին բացահայտել եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այլանդակությունը այն առչությամբ, որ նրանք կանխամտածված ժողովրդին տարան սպանդի»,-ասել է գեներալ-մայորը:

Նրա խոսքով`մարտի 1-ի առավոտյան 6-ին ուժ կիրառելուց առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանն հանձնարարել է ինչ-որհիմքերստեղծել, բայց ինքը հրաժարվել է, ուորոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը` ուժ կիրառելու վերաբերյալ: Եւ պարզվում է, որ ԱԱԾ-ում ուժ կիրառելու հիմքերը ստեղծվել են ավելի ուշ` ապրիլ-մայիսին` տեղեկանքներ կազմելով:

«Այնուհետեւ Գորիկ Հակոբյանն ինձ հանձնարարեց այդ փաստաթղթերի հիման վրա գրություն նախապատրաստել հետինթվով, այն ուղարկել ոստիկանություն: Մենք դրանք ուղարկեցինք Հայկ Հարությունյանին»: Այս փաստաթղթերի բնօրինակները` նշումով «Президентудоложено», պահելենԱԱԾսեյֆում, եւհենցդրանքեն, ըստ Բարսեղյանի, ոչնչացվել, երբ ինքն արդեն ԱԱԾ-ում չի եղել:

Մանրամասները՝  ArmLur-ի տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ