Կինը և հարազատները տեսան, որ Կուտոյանի վարքում նման վտանգավոր դրսևորումներ կան ու չանհանգստացա՞ն․․․

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հիմք ընդունեմ նախաքննական մարմնի’ այսօր տարածած հաղորդագրությունն ու բարձրաձայն մտորեմ. եթե ճիշտ եմ հասկանում, մինչև ինքնասպանությունը հանգուցյալ Գեորգի Կուտոյանը 3 տասնյակից ավել անկանոն կրակոցներ է արձակել իր բնակարանի պատերին, ապա խնդրել կնոջը, որ պարկուճները հավաքի ու մի տեղ դնի…

Ընդունենք, հարևանները կրակոցները չլսեցին ու չանհանգստացան… Կինը և հարազատները տեսան, որ Կուտոյանի վարքում նման վտանգավոր դրսևորումներ կան ու չանհանգստացան?..

Չանհանգստացան, որ նա կարող է այդ վիճակում վնասել կնոջը, ծնողին, իր մանկահասակ երեխային, իրեն? Թեկուզ րիկաշետով, ոչ դիմահար կրակոցով… Չտարան բժշկական ստուգման?

Չփորձեցին պարզել, թե Քեմբրիջում սովորելու նպատակադրությամբ, սիրելի զավակ ունեցող, այսինքն ապրելու լուրջ մոտիվացիաներով երիտասարդ տղամարդու վարքում այդ փոփոխություններն երբվանից են, ինչից հետո են ու ինչու? Ու համաձայնեցին, որ նա 2-3 օր առանձնանա, որպեսզի հանգստանա? Ես որ այս հարցերի պատասխանները չունեմ…

Հիմք ընդունեմ նախաքննական մարմնի' այսօր տարածած հաղորդագրությունն ու բարձրաձայն մտորեմ. եթե ճիշտ եմ հասկանում, մինչև…

Posted by Styopa Safaryan on Saturday, January 18, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ