Համացանցում հայտնվել է տեսնյութ, որտեղ օդանավակայանում կինը մերկանում է

Միացյալ Նահանգներում մի կին մերկացել է և ամբողջովին մերկ շրջել օդանավակայանի շենքում: Դա տեսանկարահանվել է, տեսանյութը հրապարակել է Daily Star-ը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է անհայտ կինը քայլում ուղեբեռի ստացման սրահում, այնուհետև մյուս ուղևորների առջև հանում է լողազգեստը, այն գցում հատակին և շարունակում մերկ քայլել: Տեսանյութում հնչում է ինչ-որ մեկի ձայնը, ով ասում է. «Նա իրեն լավ չի զգում»:

Դեպքը տեղի է ունեցել Մայամիի օդանավակայանում հունվարի 13-ին: Ենթադրվում է, որ կնոջը կուղարկեն հոգեբուժական փորձաքննության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ