![]()
Սփյուռքը շատ կարևոր դերակատարություն ունի Հայաստանի զարգացման հարցում. Սփյուռքը ոչ միայն աշխարհասփյուռ հայկական համայնքներն են, այլ նաև ռեսուրսներ՝ կադրային, մաշկութային, ինստիտուցիոնալ…
Ստեփան Փարթամյանը թավշյա հեղափոխությունից հետո տեղափոխվել է Հայաստան, որոշել է ապրել և աշխատել այստեղ:
«Հեղափոխությունից առաջ էի որոշել գալ Հայաստան, այնպես պատահեց, որ հեղափոխություից հետո եկա: Ես շատ հանգիստ եմ, քանի որ այս երկիրն ընդունել եմ այնպիսին, ինչպիսին կա:
Սփյուռքահայերից շատերն այն երկրի չափանիշներն են ուզում այստեղ տեսնել, որ երկրում որ իրենք ապրում են:
Բայց ժամանակ է պետք, ժամանակի ընթացքում փոփոխություններ կլինեն, ես շատ ուրեխ եմ, որ իմ աչքի առաջ տեսնում եմ, որ փոփոխություններ են կայանում այստեղ»:
Մեր զրուցակցի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայը հայ է իր մշակույթով:
«Մենք այսօր օտարամոլ ենք դարձել, մեր մշակույթը օտար լեզուներով, երաժշտությունով ենք հարստացնում, դա կհանգեցնի մեր ազգի վախճանին,- մտահոգություն հայտնեց մեր սփյուռքահայ զրուցակիցը,- Հանրապետության հրապարակում Նոր տարուն ցիգանական երեկո էր, և ես 10 րոպե հետո հեռացա հրապարակից:
Եթե մեր մշակույթը հզորացնենք, աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երիտասարդը ավելի հպարտ կլինի իր հայկականությամբ»:
«Մենք աշխարհի ամենախելացի՞ն ենք, ո՛չ, ամենադմբո ազգն ենք, առանձին վերցրած՝ հայը կարող է լինել գլխավոր գիտնականը որևէ ոլորտի մեջ, բայց հավաքական իմաստով մենք ամենահետամնաց ժողովուրդն ենք, քանի դեռ մեր հույսը Արևմուտքի և Արևելքի վրա ենք դրել, և չենք անդրադառնում, որ մեջտեղը մենք ենք՝ արևը մենք ենք»,- ընդգծեց Ս. Փարթամյանը:
Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում
![]()