![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արտասվող Հրայր Թովմասյանի հասցերին հնչող քննադատություններին և կատարել է հետևյալ գրառումը.
Թովմասյան Հրայրի մասին իմ կարծիքը վաղուց ասել եմ, բայց ամեն ինչից զատ նա մարդ է։
Մարդ է, ով օժտված է մարդուն բնորոշ դրական և բացասական հատկանիշներով, մարդ է ով կարող է ընկերներ, բարեկամներ, հարազատներ և մտերիմներ ունենալ…
Թովմասյան Հրայրը մարդ է, ով կյանքից վաղաժամ հեռացած Գեորգի Կուտոյանին իր ընկերն ու մտերիմն էր համարում:
Հրայրը մարդ է, ով չկարողացավ երեկ զսպել արցունքները Կուտոյանի շենքի դիմաց…
Երբ քննադատում ենք նախկիններին, նրանց գործած մեղքերն ու անմարդկային գործելաոճը, պետք չէ, որ մենք էլ դառնանք նրանց նման… պետք չէ, որ մենք էլ անմարդկային պահվածք դրսևորենք… մենք վաղուց մերժել ենք էդ տեսակը, բայց ոմանք ձգտում են դառնալ էդ տեսակը:
Իսկ արտասվող Թովմասյան Հրայրին պետք չէ ծաղրել, քարկոծել կամ է չարախնդալ… ամեն ինչից զատ՝ նա մարդ է…
Թովմասյան Հրայրի մասին իմ կարծիքը վաղուց ասել եմ, բայց ամեն ինչից զատ նա մարդ է։ Մարդ է, ով օժտված է մարդուն բնորոշ…
Posted by Taron Chakhoyan on Saturday, January 18, 2020
![]()