«Սովորական սպանության կամ ինքնասպանության ձեռագիր չէ». Ալիկ Սարգսյան

«Սովորական սպանության կամ սովորական ինքնասպանության ձեռագիր չէ: Անհեթեթ պատմություն է, անհեթեթ դեպքի վայր է, շատ պարկուճներ, գնդակներ, լուրերով նայում, եմ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, չգիտեմ՝ ինչ ասեմ»,- այս մասին  ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ եթե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքը մեկնաբանվում էր, ապա այս դեպքը ոչ մի ձևով չի մեկնաբանվում. «Այս դեպքը չեմ էլ հասկանում՝ ինչպե՞ս է եղել: 10, 20, 40 պարկուճ, կրակոց, հավանական, ենթադրելի ինքնասպանության տարբերակ չէ, ինքնասպանությունը մի գնդակ կլիներ: Քննությունը կպարզի` ինչ հանգամանքներում է եղել, մի զենք է, երկու զենք է, ինչ գնդակներ ու պարկուճներ են»,- ասաց նա՝ նշելով, որ միայն քննությունն ինչ-որ պատասխան կարող է տալ, իսկ ենթադրություններ չենք կարող անել:

Անդրադառնալով դեպքի վերաբերյալ ներկայիս իշխանությունների լռությանը՝ Սարգսյանը նշեց. «Չգիտեմ՝ ոնց են բացատրում, ի վերջո ջահել մարդ է, էս երկրում պաշտոն է զբաղեցրել, պետք է վերաբերմունք լինի»,- նշեց Սարգսյանը:

Նա նշեց, որ անձամբ ճանաչում էր Կուտոյանին. «Չէի ասի, թե մտերիմ էինք, բայց աշխատել ենք միասին, հանգիստ, խելոք, գրագետ տղա էր»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ