ՀՀ վարչապետը ցավում է Կուտոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին…

ՀՀ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար:

Այս մասին  փոխանցեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ և ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի:

ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին:

Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»,- նշեցին  ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ