Ովքեր նույն ժամանաշրջանում եղել են պոստերում, չեն խոսում ՝ էդ լռությունն ավելի խոսուն ա, քան թե շատերի «ճիչը»

Ռուբեն Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Քանի որ ինքս ծառայած եմ և գիտեմ, թե ինչ դժվարություններ է պարունակում ծառայությունն ինքն իր մեջ, բոլոր ծառայածների և ծառայողների նկատմամբ յուրահատուկ հարգանք ունեմ:

Առավել մեծ հարգանք ունեմ էն տղերքի նկատմամբ, ովքեր 16 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում պոստերի վրա են էղել:
Ցավոք սրտի վերջին ժամանակահատվածում որոշ մարդիկ սկսել են այդ փաստը դրոշակ սարգել ու այդ միջոցով սեփական PR-ը կազմակերպել:

Ըստ իս, այդ մարդիկ ուղղակի ինքնադրսևորման խնդիր ունեն, իսկ ինքնադրսևորման երկու մեխանիզմ կա. կամ պիտի ի ցույց դնես անցածդ ու փորձես բոլորի մոտ տպավորություն գործել, կամ անցածիդ հաշվին ուղղակի պիտի լռես ու համեստությունդ ինքն իրեն ավտոմատ կխոսի: Բնականաբար երկրորդն ավելի պատվաբեր է, քան առաջինը, սակայան առաջինի արդյունքն ավելի շուտ է նկատվում(եթե իհարկե ճիշտ ու գրագետ ես գործում):

Բայց քանի որ գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ցանկացած թեմայի շուրջ փորձում են իրենց անցածն ամեն վայրկյան քեզ հիշացել.. թերևս գործ ունենք կլասիկ պոպուլիստ մարդկանց խմբի հետ, ովքեր կանգնել են որևէ X ժամանակահատվածում և համարում են իրենց կյանքի գործունեության պիկը այդ հատվածը, որտեղ բոլորը պարտադիր պիտի խոնարվեն իրենց առաջ:

Հ.Գ. Չգիտեմ ինչով ա պայմանավորված, բայց լիքը ընկերներում ունեմ, ովքեր նույն ժամանաշրջանում եղել են պոստերում, բայց ընդհանարապես չեն խոսում դրա մասին: Ըստ իս, էդ լռությունն ավելի խոսուն ա, քան թե շատերի «ճիչը»: 

Քանի որ ինքս ծառայած եմ և գիտեմ, թե ինչ դժվարություններ է պարունակում ծառայությունն ինքն իր մեջ, բոլոր ծառայածների և…

Posted by Ռուբեն Ղազարյան on Saturday, January 18, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ