Արարատ Միրզոյանի կինը՝ Կուտոյանի մահվան մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինն իր ֆեյսբուքյաան էջու գրառում է կատարել, որտեղ ասվում է.

«Գրեթե մեկ շաբաթ չէր ստացվում ֆեյսբուք մտնել` զբաղվածության պատճառով: Այսօր ստացվեց, և ամբողջ էջս Գեորգի Կուտոյանի նկարներն են: Առաջին միտքը, որ գալիս ա` երիտասարդ տարիքը, մանկահասակ երեխան, ընտանիքը…

Հետո չվերահսկվող ջղայնություն, երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս:

Ապա հասնում ես mamul.am-ի` բարոյականության բոլոր սահմանները հատած հարցմանը` սպանության վարկածի շուրջ, ապշահար կարդում հեգնական մեկնաբանությունները Հրայր Թովմասյանի անկեղծ մարդկային հուզմունքի շուրջ ու հասկանում, որ ճիշտը ֆեյսբուք չմտնելն էր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ