![]()
Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայկ Հարությունյան- 23.09.2019
Աշոտ Կարապետան- 28.11.2019
Գեորգի Կուտոյան- 17.01.2020
Փաստորեն, պատվիրատուին մեկուկես-երկու ամիս է անհրաժեշտ լինում մարդուն վերացնելու նախապատրաստության եւ իրականացման համար: Ես մասնագետ չեմ, բայց, ըստ իս, բավական կարճ ժամանակամիջոց է, փորձ ունեցողի արագություն, կտրուկ քայլերի գնացողի վարքագիծ:
Էս սպանությունները հիշեցնում են 1998-ի սպանությունները.
Հենրիկ Խաչատրյան- 6.09.1998
Վահրամ Խոռխոռունի-10.12.1998
Արծրուն Մարգարյան- 9.02.1999 /21.01.1998-մահափորձ/
Կարծում եք՝ կապ կա՞ սպանությունների այս երկու շարքի միջեւ: Ի դեպ, գիտենք, թե քսան տարի առաջ ինչ հետեւեց էս սպանություններին: Ու քսան տարի առաջվա պատմական փաստերը, գումարած՝ տասը տարի առաջվա ժողովրդի վրա կրակ բացելու իրողությունը՝ աչքներիս առաջ ու մտքներիցս չհանած ու բանականություններս արթուն պահած պիտի օձին փակի տակից անգամ չթողնենք պոչը դուրս հանի:
Եվ ի դեպ, ԱԱԾ-ն ի՞նչ բանի էր-է էսքան ժամանակ, հետեւու՞մ էր-է, թե ում հետ է հայտնի քաղաքական մեղսագործը կապ պահում, ովքե՞ր են նրան այցելողները եւ այդ այցելողները ու՞մ հետ են շփվում առհասարակ: Եթե ներկայիս իշխանության գլխից մի մազ պակասի, կարծում եմ, ժողովրդի առաջին գործը պիտի լինի ներխուժել ԱԱԾ շենք եւ այնտեղ աշխատող յուրաքանչյուրին փակել հենց իրենց հայտնի պադվալներում:
Հայկ Հարությունյան- 23.09.2019Աշոտ Կարապետան- 28.11.2019Գեորգի Կուտոյան- 17.01.2020Փաստորեն, պատվիրատուին…
Posted by Karine Harutiunian on Friday, January 17, 2020
![]()