![]()
Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանության վայր էր եկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Ոստիկանները նրան ներս թողեցին։ Ավելի ուշ նա դուրս եկավ շենքից և մուտքի մոտ լաց էր լինում։
Հրայր Թովմասյանի այցի մասին տեսանյութերի տակ տարբեր մեկնաբանություներ են արվել։ Հետաքրքիր է, որ ոստիկանության աշխատակից մի երիտասարդնգրել է «․․․հաջորդը քեզ են խփելու․․․»։ Այս մեկնաբանությունը պատկերող լուսանկարները իր էջում հրապարակել է Գեղամ Պետրոսյանը։
Ոստիկանությունից այս առնչությամբ դեռ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, մեր զանգերն անպատասխան մնացին։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանության դեպքի վայր եկավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
Նրան ոստիկանները ներս թողեցին։ Հրայր Թովմասյան կանգնած էր այդ շենքի բակում և լաց էր լինում։
![]()
![]()
![]()
![]()