« «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ամբողջությամբ Միքայել Մինասյանի նախագիծն է»: Shabat.am — ի հետ զրույցում կարծիքը վերահաստատեց բլոգեր Դավիթ Մարտոյանը։ Իսկ ասածը հիմանվորելու համար հիշեց 2012 թ-ի խորհրդարանական ընտրությունները։
«Առնվազն միամիտ պետք է լինել՝ կարծելու համար, որ Վանաձորի առանձին վերցրած մեկ ընտրատարածքում ժողովրդավարությունը հաղթել է, այն էլ՝ անդեմ ու անշուք Մարուքյանի դեմքով: Նման բան չկար: Մարուքյանը պատգամավոր դարձավ Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի օգնությամբ։ Նա այն մարդն է, որը 2012 թվականին մեծամասնական համակարգով պատգամավոր ընտրվեց Վանաձորից: Դա այն ժամանակ էր, երբ մեծամասնականով հնարավորություն ունեին ընտրվել միայն նրանք, որոնք ՀՀԿ-ից էին կամ ԲՀԿ-ից: Ուրիշ տարբերակ չկար»:
Բլոգերի նկատառումներով՝ Էդմոն Մարուքյանը « դոշ էր ծեծում» հեղափոխության օրերին ու ամեն կերպ պաշտպանում Սերժ Սարգսյանի վարչապետությունը՝ չմիանալով Նիկոլ Փաշինյանին:
Մարտոյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանն ու նրա փեսան ընտրություններին գնում են 2 դեմքով՝ ՀՀԿ -ի և «Լուսավոր Հայաստանի»ի։ Shabat.am-ի հետ զրույցում բլոգերը նշեց նաև, որ « Լուսավոր Հայաստան» -ը ընտրակաշառք է բաժանում։
«Կանչում են մարդկանց ու ըստ գլխաքանակի փող վճարում՝ ամեն մեկին 10 հազար դրամ, բայց ձևակերպում են որպես ակտիվիստ: Դրանով էլ է Արման Սահակյանը զբաղվում: Նույն մոդելը կիրառվում է նաև «Լուսավորի» ռեյտինգային գրեթե բոլոր թեկնածուների կողմից: Այսինքն փողը ոչ թե որպես ընտրակաշառք են տալիս, այլ շտաբի աշխատող են ձևակերպում մարդուն ու այդպես փող տալիս», — եզրափակեց Մարտոյանը։