![]()
Երգչուհի Սոնա Շահգելդյանը անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին ու ֆեյսբուքյան իր էջում տարածելով լուսանկարներ կայքերից, որոնք գրել էին, որ Գեորգի Կուտոյանը ինքնասպանություն է գործել, հետևյալ գրառումն է կատարել․
Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին․ Ուղղակի, վերևն Աստված կա, սաղ պատասխան են տալու վաղ թե ուշ․․․Աստված սաղի դատաստանը կտա․․․Շատ ափսոս, շատ եմ ցավում․․․Դրա համար էլ դուրս եկա հեղափոխությանը և արդարությունը, որ հաղթի մի օր։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:
Morquriss amusnunel vor veracrecin asecin eli nuyn baner@ uxaki verev@ Astvac ka sax patasxan en talu vax te ush…….
Posted by Sona Shahgeldyan on Friday, January 17, 2020
![]()