![]()
Ալիս Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
ԴԱՎԱԴԻՐ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԵՐՋ ՇԱՐԱՆ
Չլինի՞ հանկարծ այս դեպքն էլ որակեն ինքնասպանություն, ինչպես նախկին ոստիկանապետ Հարությունյանի սպանության պարագայում եղավ:
Գևորգ Կուտոյանը սեռժի օրոք ղեկավարեց ԱԱԾ-ն (2016-2018թթ.): Երիտասարդ այդ կադրը նաև ակտիվ մասնակիցն էր սեռժի ձեռամբ կարած սահմանադրական փոփոխությունների պրոպագանդմանը: Ասել է, թե՝ իրենց մարդն էր:
Դա սահմանադրական մի փոփոխություն էր, որ ժողովրդի սրտովը չէր, և հանրաքվեին էլ չափազանց քիչ մարդ մասնակցեց, բայց, փաստորեն այդ փոփոխություններն ընդունվեցին «բարձր քվեարկության արդյունքում»: Դե բոլորն էլ գիտեն, որ դա ռոբի, սեռժի կառավարման տարիների հայտնի ձեռագիրն էր: Դրանք սահմանադրական այն փոփոխություններն էին, որոնց ընտրությունը բացահայտ կեղծիքներով անցավ: Բոլորն էլ հիշում են այդ փոփոխությունների հանրաքվեի ժամանակ կիսադատարկ ընտրական տարածքները:
Ուրեմն ի՞նչն էր պատճառը, որ մարտիմեկյան կարևոր վկա Հարությունյանի նման Կուտոյանն էլ պիտի վերացվեր: (Միայն միամիտներն են հավատում, թե Հարությունյանն ինքնասպան է՝ եղել):
ԱԱԾ-ում թաքցրած կամ ոչնչացված փաստաթղթեր շատ են եղել, որոնց մասին ժամանակին վկայեց նաև Նիկոլ Փաշինյանը: Կուտոյանն արդյոք այդ կեղծիքների վկա՞ն էր, կամ անմիջապես իրագործո՞ղը, երբ ղեկավարում էր ԱԱԾ-ն: Առայժմ անհայտ է: Առայժմ փաստն այն է, որ այդ ջահել (ծնվել է 1981թ.) տղայի կյանքը խլեցին իրենց քաղաքական շահերից ելնելով: Թող ինձ ների Աստված, բայց ես հիմա չեմ հավատում սեռժի՝ Կուտոյանի ընտանիքին հղած ցավակցության անկեղծությանը: Չեմ հավատում նաև էն ՍԴ նախագահի՝ սպանվածի տուն այցելության անկեղծությանը:
Չեմ հավատալու նաև, եթե էն ռոբն էլ բանտից ցավակցություն հայտնի:
Ի՞նչ կասեր Կուտոյանը, եթե հոկտեմբերի 27-ի ողբերգության զոհ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի փաստաբանների բողոքը «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված և կարճված մասով նոր քննություն սկսելու վերաբերյալ գործն էլ բացվի ու քննություն տարվի: Կուտոյանն այդ գործում վկայություններ տալու համար կկանչվե՞ր քննության: Կկանչվեր, անշուշտ: Թեպետ, մինչև սպանությունը, նա ոչ մի կարգավիճակ չուներ՝ ո՛չ կասկածյալի, ո՛չ վկայի: Գուցե ա՞յս վախից էր, որ մարդասպանության սովոր թաքնված ուժերին շտապեցրեց վերացնել ԱԱԾ-ն ղեկավարած այդ կարևոր վկային: Ուրեմն ա՞յս վախն է, որ բանտից կամ դեռ դրսում մնացած սև ուժերի կողմից ղեկավարվող սպանությունների շարանը հասավ նաև Կուտոյանին:
…Ինչ-որ շատ արագ են իրար հաջորդում կրիմինալ տարրերի չարագույժ գործողությունները: Ինչ-որ չափից ավելի են ակտիվանում թավշյա հեղափոխության արդյունքում քաղաքական աղբանոց նետված ուժերը: Վտանգավոր այս շարժման առաջն առնելու ժամանակը չէ՞ արդյոք: Ուշացած, գոնե հիմա՛ համարվի դրա ժամանակը:
Մի ուրիշ ակտիվություն էլ էն մարդասպան նաիրի հունանյանն է դրսևորում՝ բանտից նամակ գրելով Նիկոլ Փաշինյանին, որի բովանդակությունն առայժմ գաղտնի է պահվում: Ի՞նչ կարող է գրած լինել այդ նաիրին. զղջու՞մ, թե՞… ծախում է ռոբին՝ բացահայտելով ողբերգության օրը ԱԺ-ում իր և ռոբի ունեցած զրույցը, որի ձայնագրությունն այդպես էլ չի գտնվում:
…Այս ինչե՞ր են կատարվում Հայաստան աշխարհում:
ԴԱՎԱԴԻՐ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԵՐՋ ՇԱՐԱՆՉլինի՞ հանկարծ այս դեպքն էլ որակեն ինքնասպանություն, ինչպես նախկին ոստիկանապետ…
Posted by Alis Sogomonjan on Friday, January 17, 2020
![]()