![]()
Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հիմա էլ բողոքում են, թե բա ինչ սպանդանոց, թողեք երեխաների ներկայությամբ, գոմերի հարևանությամբ, թրիքների մեջ, պարանները կապենք վզներից, կացինի հարվածով տապալենք, քյոռ դանակով մորթենք, թե չէ ընկել եք քաղաքակրթական ստանդարտների հետևից…
Սպասելի էր, որ ցանկացած տիպի բարեփոխում նման դիմադրության է արժանանալու, որովհետև նման ճանապարհով անցել են գրեթ բոլոր զարգացած հասարակությունները, պարզապես ցավալին այն է, որ այս ինտերակտիվ ժամանակներում, մենք չենք կարողանում օգտվել աշախարհում եղած նախադեպերից, և անցումային այս փուլերը հաղթահարում ենք հարյուր տարի առաջվա հոգեբանությաբ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության շենքի մոտ հունվարի 16-ին անասնապահները բողոքում էին սպանդանոցներում մորթ իրականացնելու պահանջից, մինչդեռ Հայաստանի գործադիր իշխանությունը հաստատակամ է սանիտարական նորմերի խստացման ու սննդի անվտանգությանը ներկայացվող պահանջների պահպանման հարցում:
«Անասունների՝ սպանդանոց տեղափոխելը ծախս է, այդ ծախսը մենք պետք է կատարենք: 600 կգ-անոց կենդանին ինչպե՞ս պետք է տեղափոխենք սպանդանոց: Թող մեզ հնարավորություն տան, ունենանք փոքր սպանդանոցներ, որտեղ անասնաբույժի ստուգումից հետո կտեղափոխվեն վաճառքի կետեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց բողոքողներից մեկը:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ընդգծեց, որ կառավարությունը կարող էր իրենց գումար տրամադրել սպանդանոցների կառուցման համար, որ նման խնդիր չառաջանար: «Եթե ուզում են, որ մաքուր միս լինի, թող գյուղի անասնաբույժների վրա հսկողություն դնեն, մորթվող անասունը ստուգեն, ասեն՝ գյուղացին իրավունք ունի՞ մորթ անել, վաճառել, թե՞ ոչ»,- ասաց անասնապահներից մեկը:
Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող անասնապահների հետ հանդիպման եկավ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ասաց, որ անասունների մորթը սպանդանոցներում իրականացնելը պետք է լիներ 2018 թվականի հուլիսից: «Մենք սկսել ենք ձգել այդ գործընթացը, մինչև կառուցվեին սպանդանոցները, վերահսկողությունը թուլացրինք: Սակայն այսօր, օրեցօր ավելանում են սպանդանոցները: Մենք չենք բացառում ոչ մի փոփոխություն, քանի որ անձամբ մեր գործառույթը սպառողի իրավունքների պաշտպանությունն է: Մենք պետք է հասկանանք անասնապահների և սպանդանոցների սեփականատերերի խնդիրները, համադրենք իրար հետ և փորձենք լուծում տալ այդ ամենին»,- նշեց Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցներում մորթ իրականացնելու գործընթացի վերահսկողությունն ավելի է խստացվում:
Հիմա էլ բողոքում են, թե բա ինչ սպանդանոց, թողեք երեխաների ներկայությամբ, գոմերի հարևանությամբ, թրիքների մեջ, պարանները…
Posted by Գագիկ Քամալյան on Thursday, January 16, 2020
![]()