Գագիկ Ծառուկյանի վագրը՝ «ինստագրամահայուհու» խաղալիք

ՀՀ-ում անազատության մեջ պահվող վայրի կենդանիները շարունակվում են օգտագործվել որպես զվարճանքի միջոց, քանի որ բացակայում են խիստ կարգավորող իրավական նորմերը եւ չկա պատշաճ վերահսկողություն խնդրի նկատմամբ:

Այս անգամ EcoNews.am-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել մի երիտասարդ «ինստագրամահայուհի», որը կենդանուն օգտագործում է որպես «դեկորացիա» եւ զվարճանքի միջոց:

Հանրային բաց համացանցային տվյալների ուսումնասիրության /lilushik551official/ արդյունքում հայտնաբերում ենք լուսանկարներ եւ տեսանյութեր, որտեղ վզկապով հզոր գիշատիչ կենդանու՝ բենգալյան վագրի ձագն օգտագործվում է իբրեւ ֆոտոսեսիայի գրավիչ աքսեսուար: Ակնհայտ է, որ տեսանյութերում կենդանին դրսեւորում է անհանգիստ վարք:

Կայքի տեղեկություններով երիտասարդ աղջկա «խաղալիքը» ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին է «պատկանում», ավելի ճիշտ՝ վերջինիս «պատկանող» գիշատիչների նոր սերունդն է՝ ծնված «Ծառուկյանի օջախում»:

Առհասարակ, Գագիկ Ծառուկյանին «պատկանող» կենդանիների թվաքանակի եւ տեսականու մասին արդեն վաղուց են «լեգենդներ» հյուսվում, ուստի ոլորտի լիազոր մարմնի /Շրջակա միջավայրի նախարարություն/ ղեկավար Էրիկ Գրիգորյանից խնդրեցինք տրամադրել տվյալներ պարոն Ծառուկյանի կողմից «խնամվող» կենդանիների մասին:

Բնականաբար, Շրջակա միջավայրի նախարարությունը չի տիրապետում նման տեղեկատվության, քանի որ այս տարիների ընթացքում ոչ մի անգամ չի իրականացրել, ինչպես եւ մոտ ապագայում չի պատրաստվում իրականացնել, ՀՀ օրենքով սահմանած իր պարտականությունները:

Նյութի աղբյուր՝ socialmedia.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ